ԻԳՈՐԾ 2025 Թ.- Ի ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծրագիր, որը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին ծառայել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2025 ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի պետական կառավարման համակարգում մեկ տարի ժամկետով:
Դիմումների և հարցազրույցների փուլերն ավարտվելուց հետո սփյուռքահայ մասնագետները գործունեություն կծավալեն պետական կառավարման համակարգի տարբեր ոլորտներում՝ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան։ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման և հետազոտությունների իրականացման գործում:
Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Ընտրված մասնակիցներին կտրամադրվի՝
- ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ),
- կեցության նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ ծրագրի ընթացքում,
- առողջության ապահովագրություն,
- մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճար։
Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետներ հնարավորություն կստանան ծրագրի շրջանակներում աշխատել մարզերում:
ԴԻՄԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Ծրագրին հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.
- Բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
- Առնվազն 5 տարվա աշխատանք/ուսում սփյուռքում
նախապատվությունը տրվում է հետևյալ մասնագիտական ոլորտներին (Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա սպառիչ ցուցակ չէ) ՝
- Քաղաքագիտություն, պետական կառավարում, միջազգային կապեր, կոնֆլիկտների կառավարում
- Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք
- Ռազմական գիտություններ
- Մշակութաբանություն
- Հոգեբանություն
- Կրթություն
- Իրավագիտություն
- Համակարգչային գիտություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Հաղորդակցման և մեդիայի ուսումնասիրություններ
- Աղետների և ռիսկերի կառավարում
- Բնապահպանություն
- Գյուղատնտեսություն
- Զբոսաշրջություն (տուրիզմ)
- Քաղաքաշինություն և թափոնների կառավարում
- Ճարտարագիտություն
- Ճարտարպետություն
- Բժշկություն և առողջապահական գիտություններ
- Միջազգային բիզնես
- Ֆինանսներ
- Վիճակագրություն
- Տնտեսագիտություն
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄՆԵՐ
Հայտադիմումներն ընդունվում են 2025 թվականի փետրվարի 27-ից ապրիլի 4-ը ներառյալ:
Հայտադիմումը լրացնելու համար սեղմել այստեղ։
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝
- էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am
- Հեռ.՝ +374 10 515 514, +374 10 515 538, +374 96 515 538 (WhatsApp)